Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն,ըստ Anadolu գործակալության հայտնել է. «Քանի դեռ Թուրքիան Ադրբեջանի կողքին է,վերջինս խնդիրներ չի ունենա սահմաններում...Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին և մշտապես աջակցել է եղբայրական այդ հանրապետությանը»...Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը գործում են տանդեմով, դա բոլորս էլ շատ լավ գիտեինք...Սակայն ուշագրավն այն է,որ Ա.Դավութօղլուն այս հայտարարությունը հիմա է անում...Ումի՞ց է Անկարան պաշտպանում Ադրբեջանի սահմանները...Կամ ի՞նչ ի նկատի ունի Ադրբեջանի «սահմաններ» ասելով...
Այն ինչ իրականում կա,թե՛ այն ինչի մասին ԵՐԱԶՈՒՄ են՝տեսնել Արցախը և ազատագրված տարածքները Ադրբեջանի կազմում...Կարելի է եզրակացնել նաև,որ Անկարան անհանգստացած է ազերիական բանակի վերջին շրջանում ունեցած տարածքային և մարդկային կորուստներից՝հայ-ազերիական սահմանագոտում,որտեղ հայ դիրքապահները բավական ամրացրել են իրենց դիրքերը՝հատկապես Նախիջևանի սահմաններին...Կամ Դավութօղլուն այս հայտարարությունը արել է թուրք-քրդական բախումների պրիզմայի ներքո,որոնք նաև ընդգրկել են Նախիջևանի և Թուրքիայի սահմանագոտին...
Կամ նախապատրաստվելով խորհրդարանական արտահերթ ընտրություններին Ա.Դավութօղլուն այսպիսի հայտարարություններով փորձում է իր կողմը գրավել երկրի ազդրբեջանցի ընտրողներին...Կամ էլ այս հայտարարությունը ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ մեսիջ է Բաքվին,ով այսօր ՈՂԲՈՒՄ է Որոտանի(Կուբաթլուի) շրջանի կորստի 22-ամյակը...Հիշեցնեմ,որ 22 տարի առաջ այս օրը Արցախի ինքնապաշտպանական բանակը քոչվոր թուրքերից ազատագրեց Դաշտային Արցախի մի մասը՝802 կմ² տարածք,որտեղ խորհրդային տարիներին ձևավորվել էր Կուբաթլուի շրջանը և որը բնակեցվել էլ ակ և կարա կոյունլուներով...
Գագիկ Համբարյան