Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը դիմում է հանրապետության բնակչությանը՝ սուր աղիքային վարակներից խուսափելու նպատակով հետևել ներքոհիշյալ պահանջներին՝

 

• Մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ լավ լվացեք հոսող ջրով:
• Սննդամթերքը պահեք փակ տարողություններում' ախտոտումից խուսափելու համար:
• Շուտ փչացող սննդամթերքը պահեք սառնարանում:
• Ձեռքերը ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո լվացեք:
• Խուսափեք սնվել սննդամթերքով, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում:
• Խմելու ջրի համի և գույնի փոփոխության և նստվածք նկատելիս այն օգտագործեք միայն եռացնելուց հետո, ինչպես նաև այդ մասին և շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթարներ դիտարկելիս անհապաղ ահազանգեք համապատասխան մարմիններին:
• Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմեք բժշկի:
• Մի զբաղվեք ինքնաբուժմամբ:
• Խուսափեք աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդների հետ շփվելուց:
• Եթե տանը կա աղիքային վարակիչ հիվանդություններով չհոսպիտալացված հիվանդ'
ա) Հիվանդի սպասքը և մյուս պարագաներն առանձնացրեք և ախտահանեք (եռացնել 15 րոպե ընկղմել ժավելի լուծույթի մեջ):
բ) Խստորեն պահպանեք անձնական հիգիենայի կանոնները:
գ) Բնակարանում բոլոր մակերեսները սրբեք ժավելի լուծույթում թրջված լաթով:
դ) Հիվանդի ներքնահագուստը և անկողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացրեք 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ժավելի լուծույթի մեջ:

 

Վրեժ Հովսեփյան