Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ « Ղրիմ » և« Կովկաս » նավահանգիստներից անմիջական երկաթուղային և լաստանավային կապի մասին համաձայնագիրը :
Համապատասխան որոշմամբ փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական ՎԵԲ - պորտալում, որպես իրավական տեղեկատվություն :
Օգօստոսի 25-ին Դ. Մեդվեդևի կողմից ստորագրված փաստաթղթում մասնավորապես ասվում է .
« Ընդունե՛լ ՌԴ պատգամավորի ՌԴ արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների հետ համաձայնեցրած, ՌԴ տրանսպորտի և կապի նախարարության և Ուկրաինայի տրանսպորտի և կապի նախարարության միջև գործող համաձայնագրի դադարեցման մասին առաջարկը » :

 

 


Երկկողմ համաձայնագիրը, որի մասին գնում է խոսքը, ստորագրվել էր Կերչիում 2004 թվականին :
Ստորագրված փաստաթղթում նաև ասվում է .
« ՌԴ տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարվում է տեղեկացնե՛լ Ուկրաինային, համապատասխան որոշման մասին » :
2013 թվականին, ուղևորների 66 % - ը Ղրիմ հասնելու համար օգտվում էր երկաթուղային տրանսպորտից : 2014-ին այդ թիվը կրճատվեց՝ հասնելով 40 % - ի. Իսկ 2015 թվականին Ուկրաինան դադարեցրեց երկաթուղային կապը Ռուսաստանի հետ :

 


Հիմա Ղրիմ հասնել հնարավոր է միյայն ինքնաթիռով, կամ լաստանավով, որն անցնում է Կիրչինյան նեղուցով :
Լաստանավային ուղևորափոխադրումների ժամանակ միշտ կուտակումներ են առաջանում : 2014-ին լաստանավ տեղափոխվելու համար մարդիկ ստիպված էին սպասել մինչև 40 ժամ :
Կամուրջ .
Ռուսասռանը Կիրչինյան նողուցից մոստ է յառուցում, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-ի վերջին :

 


Միակ կապալառուն համարվում է կամուրջների կառուցման և նախագծման ընկերություն՝ " Стройгазмонтаж " ՓԲԸ –ն, որը ղեկավարվում է ռուս գործարար Արկադի Ռոտենբերգի կողմից :
Պաշտոնապես, այդ կամուրջը համարվում է տրանսպորտային անցում : Այն իրենից կներկայացնի ավտոմեքենա – երկաթուղային ճանապարհ և կունենամ 19 կմ երկարություն : Դրանցից 6կմ-ն կլինեն մակերեսային :
Ըստ պաշտոնական տվյալներիւ, շինարարութթյան համար կպահանջվի 3,3 մլրդ դոլար :

 

 

 

Սուրեն Ավդալյան