Արցախի կաթի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները ժամանակավորապես դադարեցրել են արտադրանքի առաքումը վաճառքի կետեր:
«Արցախ կաթ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ Վալերի Սիմոնյանը տեղեկացրեց, որ շուրջ երկու օր է, ինչ սուր աղիքային վարակի դեմ պայքարի շրջանակներում, իրենց ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է կաթնամթերքի առաքումն ու վաճառքը:

 


Այս ընթացքում «Արցախ կաթ»-ում հայտարարվել են սանիտարական օրեր: Վ. Սիմոնյանը նշեց, որ Երևանից ժամանած համաճարակաբանները փորձաքննության նպատակով կաթի նմուշներ են վերցվել, որի արդյունքների պատասխանը ստանալուց հետո էլ պարզ կդառնա , թե երբ «Արցախ կաթ»-ը կվերսկսի կաթի առաքումը վաճառակետեր:

 


«Առաջնեկ» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Ենգիբարյանի նույնպես նշեց, որ իրենց ընկերությունը դադարեցրել է կաթի և կաթնամթերքի արտադրությունը՝ չնայած շարունակում են կաթի մթերումը: Տնօրենի հաղորդմամբ, օգոստոսի 25-ից հայտարարվել են սանիտարական օրեր և իրականացնում են վերանորոգման աշխատանքներ արտադրամասում: Մ. Ենգիբարյանի խոսքով, հնարավոր է երկու օրից կրկին սկսեն կաթնամթերքի առաքումը:

 

 

 


Վրեժ Հովսեփյան