Արցախի Հանրապետության հռչակման օրը' սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում կկայանա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի փոխանցմամբ՝ ծրագիրը հասանելի կլինի 500-1000 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը Թումո կհաճախի շաբաթական երկու օր ու կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների' անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման ու խաղորի ստեղծման հիմունքները: Ուսանողները նաև կստանան 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, որոնք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:

 


Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբերից գրացված ուսանողները կսկսեն ուսումը:
Արցախում Թումոյի նախագիծը իրականացվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա կլինի Սիմոնյան կրթական հիմնադրամի ղեկավար Սեմ Սիմոնյանը և ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Վազգեն Յակուբյանը:
ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաև կենտրոնի մեկնարկային ծախսերը՝ ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության շրջանակներում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը տրամադրում է տարածք Ստեփանակերտի կենտրանական հատվածում գտնվող պատմականշենքում: Շինության վերանորոգումը իրականացվել է Ղարաբաղ Տելեկոմ ընկերության նվիրատվության շնորհիվ:

 


Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011-ին, երկրորդը' Դիլիջանում' 2013-ին: ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ 2015-ի մայիսին բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: Համագործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի տարբեր քաղաքներով և Հայաստանի սահմաններից դուրս:

 

Վրեժ Հովսեփյան