Տղան պարզապես գողանում էր ժամանակը: Բոլոր երեխաներն են այն գողանում: Դրանով էլ նրանք ապրում են, որ վերցնում են ուրիշներից ընթացքիկ ակնթարթը: Բայց ախր դա ժամանակն է, այն հոսում է, իսկ երեխաների պետքն էլ չէ, նրանց համար միայն լավ է:
Եվ մարդկանցից են գողանում, և իրերից: Այլապես նրանք չէին մեծանա, միշտ կմնային երեխա: Մի օր կգողանան, հաջորդը, երրորդ օրը, մեկ էլ կտեսնես՝ մեծացան...
ՄԻԳԵԼ ԱՆԽԵԼ ԱՍՏՈՒՐԻԱՍ
Հովիկ Չարխչյան