Վերադարձա Երևան:
2 օրում այցելեցի 3 մարզ, մասնակցեցի 3 օգոստոսյան խորհրդակցույթուններին: Եղա 2 մարզային բուհում, Նոյեմբերյանի տարածաշրջանի 2 սահմանամերձ գյուղերի դպրոցներում, մասնակցեցի ուսանողական միջազգային ամառային դպրոցի փակմանը, հանդիպեցի և անկեղծ զրույցի բռնվեցի տասնյակ տնօրենների, մանկավարժների, ուսանողների, ծնողների և աշակերտների հետ:
Իհարկե, համակարգում կան դեռևս իրենց վերջնական լուծմանը սպասող խնդիրներ: Նախորդ ուսումնական տարին, բոլոր դժվարություններով հանդերձ, հաջողված էր: Մեկնարկեցին նոր ծրագրերը, շարունակեցինք կյանքի կոչել արդեն հաջողված մի շարք նախագծեր, համակարգը զերծ մնաց ցնցումներից և առաջ գնալու հստակ կամք դրսևորեց: Մենք միասին կարողացանք ևս մեկ տարի գրել մեր անկախ երկրի կրթության պատմության մեջ:
Այսօր ևս Հայաստանի կրթության բոլոր օղակներում բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որպեսզի մեր կրթօջախները կրկին իրենց դռները բացեն երեխաների և ուսանողների առջև:
Ուժ, եռանդ և համբերություն մեզ այս գործում:
Արմեն Աշոտյան