Կարս - Սարիղամիշ հատվածում այսօր գիշեր պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակը:
Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտարարել է , որ գազատարի վրա հարձակվել և պայթեցրել են PKK-ի զինված ապստամբները:
Պայթունը այնքան հզոր է եղել, որ լսվել է թե՛ Կարսում, թե՛ Սարիղամիշում, իսկ վառվող գազի երկինք բարձրոցող բոցերը անգամ տեսանելի են եղել Էրզրումից և Կարսից: Ձեռնարկվել են միջոցառումներ դադարեցնելու գազի մատակարարումը, քանի որ հնարավոր չէ մոտակա հատվածներում մոտենալ փականներին:
Կիլիկիա Հայաստան