Այսօր Ուկրաինայում, ըստ էության, տոն է: Երբեմնի Ուկրաինան նշում է ազգային տոնը: Այս երկրի պատմությունը այնպիսի ընթացք ունեցավ, որ երկիրը ասոցացվեց հայտնի հրապարակի անվան հետ: Բոլորս ենք հիշում Ուկրաինական Մայդանը:Ուկրաինական ներքաղաքական զարգացումները հանգեցրեցին այնպիսի հետևանքների, որ երկիրը սեփական ժողովրդի ձեռքով կարելի է ասել խարխլեցին: Տարբեր մասնագետներ , բնականաբար, տարբեր գնահատականներ են տալիս, սակայն փաստը մնում է փաստ, որ Ուկրաինան այս վիճակի հասցնողը նույն ուկրաինացին էր: Որոշ գրանդակեր ուժեր օգտվելով ստեղծված իրավիճակից կարողացան մանիպուլյացիայի ենթարկել հասրակ մարդկանց՝ վերջիիններիս դարձնելով ամբոխ, որն էլ հանգեցրեց Մայդանի:
Այս նույն սցենարի ականատեսն էինք լինում նաև մենք՝ հայերս: Բարեբախտաբար, մենք շուտ ուշգի եկանք, երբ մեր պահանջը «ծաղկեց» որոշ նմանատիպ ուժերի կողմից, մենք(ի նկատի ունեմ հասրակ ժողովուրդը) խնդիրը թողեցինք միայն այն, որի համար դուրս էինք եկել փողոց: Եթե չլիներ Մայդանը, ապա գոնե «Արևմտյան պատժամիջոցներ» եզրույթը այդքան արդիական չէր լինի և տարածաշրջանում տիրող տնտեսական անկայունությունը այս աստիճան չէր հասնի: Մինչ Ուկրաինան նշում է երբեմնի իր ազգային տոննը, ռուսական ռուբլին նորից կտրուկ անկում է ապրում՝ հասնելով ռեկորդային անկայունության:Մինչ դեռ նույն «հասարակ» ուկրաինացին պահպանում է հանապազօրյա հացի կախվածությունը Ռուսաստանից:
Ամեն դեպքում, մեզ մնում է շնորհավորել և լավատեսությամբ սպասել իրադարձությունների հետագա զարգացումներին և օրինակելի Ուկրաինայի վերադարձին:
Աշոտ Ծորմուտյան