Հայ-ամերիկյան առաջին պաշտոնական հանդիպումը Երեւանում... Ամերիկյան Criticalpast կայքը ստեղծել է մի ծավալուն արխիվային ֆիլմադարան՝ տարբեր ժամանակշրջանների պատերազմների եւ ռազմական կոնֆլիկտների վավերագրական ֆիլմերից: Այստեղ առկա են նաեւ նյութեր՝ նկարահանված 1919 թ. Հայաստանում:


Նշենք, որ 1919 թ. սեպտեմբերին Հայաստան է ժամանում ամերիկյան զինվորական առաքելություն՝ բանակի գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ: Նա հանդիպում է ունենում վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի եւ կառավարության անդամների հետ, այցելում Հայաստանի տարբեր բնակավայրեր: Առաքելության հետ է եղել նաեւ ամերիկյան նկարահանող խումբը, եւ հիմա 96 տարի անց մենք հնարավորություն ունենք դիտել այս մեզ համար բացառիկ պատմական կադրերը:


1. Ջ.Հարբորդին դիմավորում են Երեւանի մուտքի մոտ.
http://www.criticalpast.com/video/65675053211_General-James-H-Harbord_Armenian-cabinet-members_official-cars_World-War-I 

2. Հանդիպում կառավարության անդամների հետ, Երեւան.
http://www.criticalpast.com/video/65675053213_General-James-H-Harbors_American-Military-mission_native-leaders-posing_World-War-I 

3. Ջ.Հարբորդին դիմավորող պատվո պահակազորը, Երեւան.
http://www.criticalpast.com/video/65675053212_General-James-H-Harbors_American-Military-mission_Prime-Minister-Khatisyan_World-War-I

4. Ջ.Հարբորդի պաշտոնական դիմավորումը Կարսում.
http://www.criticalpast.com/video/65675053210_General-James-H-Harbors_American-military-mission_Armenian-cabinet-members_World-War-I 

5. Հայկական զինուժի հանդիսավոր զորահանդեսը Կարսում.
http://www.criticalpast.com/video/65675053209_Armenian-troops_American-military-mission_troops-parading_World-War-I


Ռուբեն Շուխյան