Թուրքիայի ներկայիս ներքին ռազմաքաղաքական կյանքը ամենաիդեալական, մեզ համար ձեռնատու տարբերակն է: Նախ տևական անկայուն վիճակը թույլ չի տա այն տեմպերով զարգանա Թուրքիան, որ մինչ այժմ զարգանում էր:
Ռազմա-ահաբեկչական գործոնը խթան կհանդիսանա, որպիսզի Նախիջևանից Իգդիր բնակություն հաստատած ազերիները մեկընդմիշտ լքեն քրդերի համար խոցելի Իգդիրը և ոչ միայն Իգդիրը: Ինչպես նշեցի, գոնե հարավ-արևելյան շրջանները, որն ընդգրկում է Արևմտյան Հայաստանի զգալի մասը, տևական ժամանակ զարգացում չի ապրի, և անըդհատ խնդիրներ կառաջացնի Անկարայի համար:
Իսկ եթե ներքին ռազմաքաղաքական կյանքը երկար պահպանվի, ապա չի բացառվում, որ քրդերը փորձեն Հայերի հետ դուրս գալ կապի: Ներկայիս վիճակը ձեռնտու է նաև նրանով, որ Քուրդիստան կամ Քրդստան պետությունն առայժմ չի ձևավորվի մեր պատմական Հայրենիքի հողերի վրա:
Կիլիկիա Հայաստան