Այդ մասին «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել է գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովը:
«Ինտերպոլը հետախուզում չի հայտարարում այն մարդկանց նկատմամբ, որոնք հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով, որովհետեւ դա հակառակ է նրա կանոնադրությանը: Ինտերպոլի հանձնաժողովը Ադրբեջանի կողմից Ստերլիգովի հետապնդումը ճանաչել է որպես քաղաքական: Մոտավորապես 10-15 օր նրա անունը եղել է Ինտերպոլի հետախուզվողների բազայում, բայց օգոստոսի 21-ից նրա հանդեպ հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցվել է, բացատրում է իրավաբանը:
Հայրապետովը ճշտել է, որ մինչեւ օգոստոսի 29-ը իր պաշտպանյալը Լեռնային Ղարաբաղում կլինի:

 

Այդ օրը գործարարը նախատեսում է այնտեղ բավականին խոշոր միջոցառում անցկացնել' «իր կնոջ' Ալյոնա Ստերլիգովայի Նորաձեւության տան նմուշների ցուցադրություն եւ ղարաբաղյան ձիերի մրցարշավ»:
2015-ի հուլիսի 28-ին Ադրբեջանը Գերման Ստերլիգովի նկատմամբ' Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարել ԼՂՀ-ում գտնվելու համար: Այդ մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը' վկայակոչելով հանրապետության Գլխավոր դատախազությանը:

 


Այնուհետեւ, գործարարի կնոջ խոսքով, Ստերլիգովը զգուշացում է ստացել հայ սահմանապահների կողմից, որ Մոսկվա թռչելու դեպքում կարող է ձերբակալվել:

 

Վրեժ Հովսեփյան