Համաշխարհային շուկայում այս օրերին շատ ակտիվ գործնթացներ են տեղի ունենում, ընդ որում, թե՛ դրական և թե՛ բացասական:
Այս ֆոնին կարելի է դրական գնահատել հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման, մշակող արդյունաբերության ճյուղերում գրանցված աճը' համապատասխանաբար' 17.7% եւ 2.3%-ով:
Ըստ հրապարակված տվյալների արդյունաբերությունում թողարկման աճ է գրանցվել սարքաշինության ենթաճյուղում, ուր աճի տեմպը կազմել է 36.1%, քիմիայի և դեղագործական արդյունաբերությունում' 14.0%, թեթև արդյունաբերությունում' 11.1%, սննդի արդյունաբերությունում' 4.1%, մետալուրգիայում' 2.7%:
Չնայած համաշխարհային շուկայում գների էական նվազմանը արտահանման աճ է գրանցվել հանքագործական ճյուղի հիմնական արտադրատեսակների՝ պղնձի և մոլիբդենի արտահաման ծավալներում: Արդյունաբերության և բացահանքերի ճյուղում ևս նկատվել է աճ, որի տեմպը կազմել է 43.0%, մշակող արդյունաբերության ենթաճյուղերից քիմիա և դեղագործական ենթաճյուղում' 9.5%, սննդի արտադրությունում' 7.6%, իսկ փայտամշակում ենթաճյուղում' 8.9%:
Տնտեսական անկյուն