Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սկսել է քրեական գործեր հարուցել և հետաքննություն իրականացնել երկրի հարավ-արևելյան մասի 93 նահնագապետերի, քաղաքապետերի, թաղապետերի և համայնքապետերի նկատմամաբ:Այս պաշտոնյաները հանդիսանում են ինչպես Դեմոկրատական Ռեգիոնների կուսակցության (DBP) , այնպես էլ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամներ:

 


Հիմնական շեշտը դրված է Մարդինի,Վանի Դիարբեքիրի և դրանց ենթակա շրջանների վրա:
Նախարարությունը կդադարեցնի հետաքննությունը այն պաշտոնյաների նկատմամաբ, ովքեր կդադարեցնեն այս կուսակցությունների հետ համագործակցելուց և կաջակցեն կառավարական ուժերին:
Պաշտոնյաները մեղադրվում են PKK- ի թիկունքային անդամներին աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև ինքնահռչակ ինքնավար գոտիներ հայտարարելու համար:Նախաքննական մարմինը պնդում է , որ նահանգապետերը, քաղաքապետերը, թաղապետերը PKK-ի անդամներին տրամադրել են տարածքներ , գրասենյակներ ,ինչպես նաև կացարաններ PKK-ի անձնակազմի համար :

 

Օգնել են ռազմամթերք և տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար, ինչպես նաև ցուցաբերել բուժօգնություն:
Կայացվել է որոշումԴիարբեքիրի շրջանի չորս քաղաքապետերի ձերբակալման մասին, որոնք ինքնավարության որոշումներ են ընդունել:

 

Կիլիկիա Հայաստան