Նոր կոնֆլիկտ է հասունանում մի մի կողմից Թուրքիայի և միյուս կողմից Եվրոպայի , ի դեմս Մեծ Բրիտանիյաի , միջև: Բանը նրանում է , որ երեկ BBC հեռուստաընկերության բրիտանական բաժինը ցուցադրել է Քրդական աշխատավորական կուսակցության (PPK) զինյալների մասինհաղորդում:
Հեռուստահաղորդման ժամանակ օգտագործվել են կադրեր թուրքական ռազմական օդուժի ռմբակոծությունից, քուրդ խաղաղ բնակչության վրա թուրքական ռազմաուժերի հարձակումներից, հաղորդման ընթացքում հնչել են այնպիսի մտքեր , որպիսզիք են՝ « արդեն մի քանի տասնյակ տարի է քուրդ ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման համար», « քրդերը պատրաստ են պայքարել մինչև արյան վերջին կաթիլը » և նմանատիպ այլ մտքեր:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիայի ԱԳ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել BBC-ի բրիտանական բաժնի խմբագրությանը: Բողոքում մասնավորապես ասվում է . « BBC-ն 2015թ. օգոստոսի 20-ին հեռարձակել է հաղորդում PKK ահաբեկչական կազմակերպության մասին, որտեղ ցուցադրվել է գրավոր տեսողական քարոզչություն ի օգուտ այդ ահաբեկչական կազմակերպության , սա հակասում է ԵԽ-ի կողմից ընդունված բանաձևերին , ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից ընդունված բանձևերին:
PKK ահաբեկչական կազմակերպություն է: Վերջին ամսում այդ կազմակերպության իրականացված ահաբեկչական գործողություններին զոհ է գնացել 64 մարդ , 350 մարդ վիրավորվել է, առևանգվել են 16 մարդ, պայթեցրել են երկաթգծեր, կամուրջներ, ճանապարհներ, հարձակվել են տրանսպորտային միջոցների վրա: Սակայն այս ահաբեկչական գործողությունները ներկայացվել են , որպես ինքնորոշման պայքար...»:
Առայժմ Անգլիան կամ BBC-ն որևէ կերպ չեն արձագանքել:
Կիլիկիա Հայաստան