Շվեյցարական դեղագործական կազմակերպությունը միացել է առողջապահության նախարարության կոչին և վերանայել է իր կողմից արտադրվող թանկարժեք դեղերի գները: Ստորև կներկայացնեմ թե որքանով են դրանք նվազել:
«Հերցեպտին» տեսակի դեղը նվազել է 44 %-ով: «Պեգասիս» և «Ավաստին» դեղերի իջեցումը կազմել է 24 % : Նվազում է եղել նաև «Քսելոդա»-ի համար, որի գինը իջել է 34%-ով:
Թանկարժեք դեղերից շվեյցարական կազմակերպությունը իջեցրել է նաև «Բոնվիվան»-ի արժեքը: Նախկին գնի համեմատ այն իջել է 29 %-ով:
Պետք է նաև առանձնացնել «ՄաբԹերա» և «Ակտեմրա» դեղերը, որոնք նույնպես գտնվում են վերանայված դեղերի ցուցակում: Դրանց նվազումը կազմել է 15%:
Կարեն Մկոյան