ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալտնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները:
2015 թվականի հունվար - հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 4,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այս տարվա առաջին յոթ ամիսների դրությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 179 հազար 963 դրամ : Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,9 տոկոսով :
Նմանատիպ աճ արձանագրվել էր տարեսկզբին, երբ հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աշխատավարձը աճել էր 11 %-ով ՝ դրամային արժեքով կազմելով 173 հազար դրամ:
Հիշեցնեմ, որ գնաճը տարվա առաջին կեսում կազմել է ընդամենը 5%, ինչին զգալիորեն գերազանցում է միջին աշխատավարձի առաջին յոթ ամիսների բարձրացումը:
Տնտեսական անկյուն