Գյուղատնտեսական ոլորտի այս տարվա արձանագրած ցուցանիշները դրական միտում ունեն:
Ծիրանի բերքի գերազանց ցուցանիշներից հետո, հաջորդ ամիս սպասվում է խաղողի մթերում, որը, ինչպես վկայում են գյուղացիները ՝ նույնպես սպասվածից առատ է լինելու:
Խոսելով արտահանումից, պետք է նշել, որ թիրախային երկիր համարվում է ՌԴ-ն, որտեղ սակայն վերջին ժամանակահատվածում ավելացել է գնողունակության անկումը: Այնուամենայնիվ դա չի խոչընդոտի գյուղացիների խաղողի իրացմանը, ինչպես նաև իրենց բերքն ամբողջությամբ կմթերվի:
Ինչպես նշում են Արմավիրում, այնտեղ արդեն մասնավորի հետ պայմանագիր են կնեքել և 1 կգ լավորակ խաղողը կհանձնեն 800 դրամով: Բացի խաղողի առատ բերքից, ավելացել է նաև դրա մշակողների թիվը, ինչը կնպաստի զբաղվածության աճին:
Նարեկ Սարգսյան