Անցած տարի գրել և նկարներով ներկայացրել էի Գեղարքունիքի մարզի , Մարտունի քաղաքի քաղաքային հիվանդանոցի մասին:Եղավ արձագանք նախարարությունից գրառմանս վերաբերյալ... Այս տարի առիթ եղավ նորից լինել այդ հիվանդանոցում:Ոչինչ չի փոխվել, ավելին ' հիվանդանոցի շրջակայքը կարծես աղբի գերեզմանոց լինի, ցելաֆոնե տոպրակները տրնգի են պարում, մտնում ես հիվանդանոց ու ... քեզ թվում է մարզային առևտրի կենտրոնես մտել, բուտիկները այնպես են կլանել հիվանդանոցի լայն միջանցքները, որ հնարավոր չէ երկու մարդ իրար կողքով անցնեն, էլ չեմ ասում ցերեկային ժամերին մութ թունել հիշեցնող վիճակի մասին, հեռախոսի լապտերի օգնությամբ հասնում ես աստիճններին և գարշահոտությունը' մի կողմից աղբի, միյուս կողմից հանրային զուգարանի հոտը, մոտդ գլխապտույտ է առաջացնում:
Միակ հուսադրող բանը ,որ կա այս հիվանդանոցում ,դա մի երկու- երեք լավ մասնագետ բժիշկների առկայությունն է: Եթե ասենք մի ծանր հիվանդ Վադենիսից տեղափոխեն այս հիվանդանոց, այդ ամբողջ ճանապարհին հաստատ հիվանդին ոչինչ չի պատահի, բայց հենց հասնեն հիվանդանոցի տարածք համարվող հատվածը , ապա հիվանդը տեղն ու տեղ կոտրվածքներ կարող է ստանալ այդ ,,ռմբակոծության,, ենթարկված մի 300 մետր ճանապարհի պատճառով, իսկ տեղափոխվող ծննդկաներն էլ կծննդաբերեն հենց մեքենայի մեջ... Հույսով եմ ,այս անգամ արձագանքը կլինի շոշափելի արդյունքներով:
Կիլիկիա Հայաստան