Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հրամանով իրենց պաշտոններից ազատվել են մի քանի բարձրաստիճան զինվորականներ...Իրենց պաշտոններից զրկվել են հակաօդային ուժերի պետ Թոֆիկ Աբասովը,զինված ուժերի սննդի մատակարարման պետ Մալիկ Ղուրբանովը և ևս ՉՈՐՍ ծառայության պետեր...Զ.Հասանովի մի այլ հրամանով 25 սպաներ ազատվել են աշխատանքից ՊՆ Գլխավոր ռազմական տեսչությունում...
Հիշեցնեմ,որ մի քանի օր առաջ Զ.Հասանովի հրամանով պաշտոնանկ էին արվել ակ և կարա կոյունլուների ՊՆ փոխնախարար,գեներալ-մայոր Գորհմազ Գարաևը,Գլավոր ռազմական տեսչության պետ, Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-մայոր Ֆահրադդին Ջաբրայիլովը և Ջումշուդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Միրզա Ալմասովը..
Հ.Գ.Զ.Հասանովը մաքրազերծում է ՊՆ-ն "օտարներից",որոնք վերջին շրջանում անթաքույց քննադատում էին իրեն՝մեղադրելով արկածախնդիր որոշումներ ընդունելու մեջ,որի հետևանքով ադրբեջանական զինված ուժերը բավական մեծ կորուստներ են ունեցել հայ-ազերիական շփման գծում...Զ.Հասանովն էլ չներելով իրեն քննադատողներին,որոշել է դիվանագիտորեն մոտենալ այս հարցին և իրեն դեմ չտրամադրել սպայական անձնակազմին...."Դիվանագիտորեն" մոտենալով իրեն քննադատողներին Զ.Հասանովը ընդամենը բացահայտել է զինված ուժերում վերջիններիս կողմից ղեկավարած ծառայություններում կատարված ՍԱՐՍԱՓԵԼԻ չարաշահումները և կոռուպցիոն երևույթները...Դրա հետևանքով ոմանք ԸՆԴՄԻՇՏ են զրկվել պաշտոններից,ոմանք՝"աքսորվել" են այլ աշխատանքի,իսկ ոմանց էլ պատժում են նվաստացնելով...Օրինակ՝պաշտպանության փոխնախարար գեներալ-մայոր Գորհմազ Գարաևին Զ.Հասանովը նշանակել է Երրորդ բանակային կորպուսին ենթակա մի զորամասի ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ...
Այս ամենից հետո Զ.Հասանովին քննադատողների թիվը կտրուկ կնվազի և վերջինս կշարունակի իր Արցախի "բիզիմդիրցաման" քաղաքականությունը,որի հետևանքով հարյուրավոր ասկյարներ իրենց կյանքից կզրկվեն՝մի միլիմերտ առաջ չգնալով...
Գագիկ Համբարյան