Այս տարվա առաջին կեսում Հայաստանի ցանքատարածություններն ավելացել են 15-16 հազար հեկտարով: Ցանքատարածությունների ավելացումը ենթադրում է ոչ միայն բերքի առատություն, այլ նաև այդ նպատակով օգտագործվող ջրի լրացուցիչ քանակություն:
Պետք է նշոնք, որ այս ընթացքում գյուղացիների կողմից ՋՕԸ-երին կամ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին ներկայացրած դիմումները բավրարել են և տրամադրել են պահանջվող քանաքությամբ ջուր:

 


Ներկայումս, երբ ցանքատարածությունները ավելացել են, որոշ գյուղացիներ բողոքում են, որ իրենց հատկացված ջուրը բավարար չէ ոռոգման համար:
Այսօր հիմնականում բողոքն այն գյուղացիների կողմից է, ովքեր չեն ներկայացրել համապատասխան դիմում հավելյալ ջուր ստանալու համար: Ամբողջ խնդիրը նրա մեջ չէ, որ չկա բավարար քանակություն գյուղացուն ջրով ապահովելու համար, հարցը կայանում է նրանում որ դժգոհություն հայտնող գյուղացիները պարզապես դիմում չեն ներկայացրել վերոնշյալ գերատեսչություններին:
Բազմիցս, ամենատարբեր մակարդակներով ասվել է, որ առկա ջրային ռեսուրսները բավարար են ոռոգման ողջ շրջանն ավարտելու համար: Ընթացքում իհարկե պատահում են վթարներ; Այս հարցը նույնպես լուշադրության կենտրոնում է:

 

Օրինակ երեկ' վարչապետի հանձնարարականով, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը համակարգի պատասխանատու անձանց հետ գտնվում էր Արզնի Շամիրամ ջրանցքի Ամբերդի դյուկերային վթարված հատվածում՝ վթարավերակագնողական աշխատանքներին տեղում ծանոթանալու և առկա խնդիրներին լուծում տալու նպատակով: Միաժամանակ հանձնարարվել է «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին, ինչպես նաև «Փարպի», «Աշտարակ» և «Շամիրամ» ՋՕԸ-րին ջրամատակարարման ռեժիմի և ժամկետների մասով իրազեկել համապատասխան ջրօգտագործողներին, իսկ վթարի վերացումից հետո անմիջապես ապահովել ողջ ծավալով ջրամատակարարումը:

 


Իրականում, ինչպես նշվեց, ջրի խնդիր չկա, պետք է պարզապես նոր հայտ ուղարկել ՝ նշելով ցանքատարածության ավելացման և անհրաժեշտ ջրի քանակության մասին:

 

 

 

Նարեկ Սարգսյան