Դիվանագիտությունն' առանց պետականության... Ներկայացնում ենք մի հետաքրքիր արխիվային փաստաթուղթ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Դավիթ 5-րդ Էնեգեթցու (1801-1807) ուղերձը նոր գահ բարձրացած Ալեքսանդր 1-ին ռուսական կայսրին' կաթողիկոս ընտրվելու հարցում իրեն սատարելու խնդրանքով (4 մայիսի 1801 թ., Սբ.Էջմիածին, հաստատված է անձնական դրոշմակնիքով: Բնագիր, պահվում է Ռուսաստանի ազգային գրադարանում):

 


Փաստաթուղթն ուշագրավ է իհարկե զուտ պատմական առումով' նմանատիպի ուղերձներ հղվել են նաեւ պարսկական շահին եւ թուրքական սուլթանին: Նշենք, որ 1799-ին կաթողիկոս Ղուկաս Ա Կարնեցու մահից, իսկ այնուհետեւ 1800-ին կաթողիկոսի գլխավոր թեկնածու Հովսեփ Արղությանի վախճանից հետո' պայքար էր գնում Ամենայն Հայոց Կաթողիկոս դառնալու համար:

 

 

 

 

Ռուբեն Շուխյան