Հայաստանի' ԵԱՏՄ անդամակցությունից հետո, փոփոխություն տեղի ունեցավ ռուսական մի շարք ապրաքների ներկրման գներում:
Բավականին հաճախ խոսվում էր այն մասին, որ Հայաստանի համար իջեցվելու է ռուսական գազի սակագինը:

 


Այն, որ գնային փոփոխությունը կապված է հենց ԵԱՏՄ անդամակացությամբ, չէր հերքում նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Այս մասին վերջինս խոսել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ:
Հայաստանի Հանրապետության և Ռուսասատանի Դաշնության կառավարությունների միջև բնական գազի առաքման գների վերաբերյալ համաձայնությամբ, բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով սահմանված 189 ԱՄՆ դոլարի փոխարեն:

 


Այս որոշումը, բացի նրանից, որ կնպաստի երկու երկրների տնտեսական կապերի զարգացմանը, կբարձրացնի նաև գործարար ակտիվությունը:

 

Արմեն Վարդանյան