Սահմանին ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված հայ հոգևորկանի դեպքի մասին երբ լսեցի, ակամայից հիշեցի 1918թ ի հերոսամարտի մասին թուրք զորահրամանատարներից մեկի գրածը: Երկար տեքստ էր, Կենտրոնական գրադարանում եմ կարդացել երևի 10 տարի առաջ, բայց հիշում եմ մի հատված, որը մոտավորապես այսպիսին էր. Մենք կոտում էինք հայերի դիմադրությունը և նրանք արդեն պատրստվում էին խուճապահար լքել մարտի դաշտը, երբ հանկարծ երևացին այդ սև սատանաները, ովքեր մտնելով զորքի մեջ կարծես վերակենդանացրին նրանց ու մղեցին մեր դեմ:
Հ.Գ սև սատանաներ կոչվածները հայ հոգևորականներն էին, որոնք Ամենայն Հայոց հայրապետի կոչով ևս միացել էին բանակին ու աշխարազորին: Մեզանից շատերը կարող են չընդունել մեր Առաքելական դավանանքը, կարող են լինել այլ դավանանքիհետևորդներ, դավանեն մեր նախնիների դավանած կրոնին՝ հեթանոսությանը, բայց բոլորս էլ պետք է հասկանանք, որ առանց հոգևոր կյանքի ոչ մի բանակ հաղթել չի կարող, այո նա կարող է հաղթել ճակատամարտ, բայց պատերազմ երբեք չի հաղթի: Կեցցե այն հոգևորականը, որ զինվորի հետ դիրքերում է:
Զոհրապ Եգանյան