Երեկ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին' գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից:
Դիակի մոտ հայտնաբերվել է նաև իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նաև հայտնաբերվել է նամակ, որում գրված է՝ «խնդրում եմ իմ այս քայլով ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ»:
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շոկի մեջ եմ: Նոր իմացա, ահավոր լուր: Գոգ ջան չեմ հավատում: Մարդ, ով միշտ օրինակ է եղել ինձ համար հավասարակշռության, բիզնես էթիկայի, ընդհանուր մտածելակերպի և շատ-շատ բաներով: Մարդ, ում հետ ես բախտ եմ ունեցել աշխատել և ուղղակի շփվել… Գոգ ջան… R.I.P»: