1. Կրոնականության պակաս, ասել է աստվածության, սրբության զգացումի պակաս, որի պատճառով հոգևոր շփոթի է մատնված օրվա մարդկությունը:
2. Մեր օրերի հակակրոն հովերը պիտի բացատրել մարդկային տիպի հոգևոր անկատարելությամբ: Առողջ հոգևիճակ չէ անկրոնությունը: Մարդ միշտ էլ նախ հեռանում է իր նմաններից և ապա' իր Աստծուց:
3. Ով հեռանում է իր կրոնից, անձնասպանորեն կտրում է իր հոգևոր զարկերակը:
4. Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությանց – ազգ, հայրենիք, պետություն:
5. Կորցնելով սրբության զգացումը' մարդն անխուսափելիորեն դառնում է շնական և մարդատյաց:
6. Անկրոն էակը հրաշունչ զինվոր չի դառնա:
7. Վախը դադարում է, վտանգը տեղի է տալիս, մահը մեռնում է, հենց որ մարդու որդին իր գիտակցության ամբողջ զորությամբ կրկնում է – ես էլ Աստծո որդին եմ:
8. Ուզում եք խորապես ճանաչել մեկին, խոսեք և խոսեցրեք նրան Աստծո մասին, և նա իր պաշտանքի կամ անհավատության միջոցով պիտի մատնի իր հոգևոր հասակը: Անաստված ես, ասել է զուրկ ես սրբության նվիրումից, պարտականության զգացումից, ասել է վաղ թե ուշ դու պիտի դավաճանես նմաններիդ:
9. Կրոնապես տկարացավ մարդկությունը - և ահա այլևս երկինք չունի նա. Փլավ նրա հույսերի աշխարհը, այսօր այնտեղ էլ մահն է գործում իր դեմ:
10. Կույր պատահականության ծնունդ չէ տիեզերքը, և ես միակը չեմ տիեզերական անսահմանության մեջ – այդ սփոփարար հավատքն է տալիս մեզ կրոնը:
Մհեր Գրիգորյան