ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում 5,7%-ով աճել է կաթի արտադրության ծավալը՝ կազմելով 263.3 մլն լիտր: 2014թ-ին հունվար-հունիսին արտադրվել է 249.1 մլն լիտր կաթ:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին կիսամյակում մածունի արտադրության ծավալները նույնպես աճել են 73.6%-ով: Եթե 2014 թ-ի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 1 816.9 տոննա մածուն, ապա այս տարվա հունվար-հունիսին՝ 3 153.8 տոննա:
Ինչ վերաբերում է թթվասերին, ապա այստեղ ևս աճ է արձանագրվել՝ 2.1 անգամ: Այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 2 922.3 տոննա թթվասեր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 403.7 տոննա:
Անահիտ Գրիգորյան