ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին կայանալիք հերթական ընտրություններին Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածության համար առաջադրվել են 2 թեկնածու՝ գործող քաղաքապետ Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը և Արիս Արսենի Գրիգորյանը, ով առաջադրվել է Արցախի Կոմունիստական կուսակցության կողմից:
Այդ մասին տեղեկացրել են Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովից՝ հավելելով, որ Ստեփանակերտի քաղաքային ավագանու անդամության թեկնածություն է առաջադրել 51 քաղաքացի, ովքեր կպաայքարեն 15 տեղի համար: Հիշեցնենք, որ համաձայն ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցի, օգոստոսի 14-ին ավարտվել է թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից գրանցման փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը և մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը, որի վերջնաժամկետը մինչև օգոստոսի 19-ի ժամը 18.00-ն է:
Վրեժ Հովսեփյան