Այս օրը ողջ աշխարհում նշում են անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օր: Տարբեր երկրներում հասարակական կազմակերպություններն անտուն կենդանիների օրը դարձնում են տոն: Այս օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Բացի այդ, կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու հետ կապված մեկ այլ պատմություն էլ է հիշատակվում: Տեղեկատվության համաձայն, 1226 թվականի հենց այս օրը մահացել սուրբ Ֆրանցիսկ Ասիզսկին' գազանների և թռչունների հովանավորն ու պաշտպանը, ում դասել են սրբերի շարքին: Սուրբ Ֆրանցիսկի անվան մրցանակը հանձնվում է բնության պահպանության բնագավառում մեծագույն արժանիքներ ունենալու համար:

 

Այս օրը ոչ միայն ևս մեկ անգամ բարձրաձայնվում է անտուն կենդանիների խնդիրների մասին, այլ փորձում են տարբեր միջոցներով օգնել և պաշտպանել նրանց, ՀԿ-ները հանդես են գալիս տարբեր առաջարկներով: Ռուսաստանում այս տոնը սկսել են նշել 2000 թվականից: Հայտնի է, որ Ռուսաստանը եվրոպաական առաջին երկրներից էր, որտեղ ուշադրություն դարձրեցին կենդանիների պաշտպանության խնդրին: Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը կոչ է անում համախմբել մարդկանց պաշտանելու երկիր մոլորակի կենդանիներին և տնային կենդանիների պաշտմանության օր:

 

Սևակ Գրիգորյան