Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը սպառնացել է Գերմանիային,որ եթե վերջինս իրեն չհանձնի հետախուզման մեջ գտնվող դատախազ Զեքերիա Օզին,ապա ապագայում Թուրքիան Ռ.Էրդողանի ստորագրությամբ ոչ մի հանցագործի չի հանձնի Գերմանիային...Ի դեպ,Ռ.Էրդողանն իր մասին խոսել է երրորդ դեմքով...Թուրքիայի ինքնահավան նախագահը սպասում է Ինտերպոլի "կարմիր ծանուցմանը",որ անցնի կոնկրետ գործի...


Հիշեցնեմ,որ օգոստոսի 11-ին Արդվինի նահանգապետ Ք.Ջիրիթը Anadolu գործակալությանը հայտնել էր,որ հետախուզման մեջ գտնվող դատախազներ Զեքերիա Օզը և Ջալալ Կարան Վրաստանի տարածքով մեկնել են Հայաստան...Սակայն այժմ էլ պարզվեց,որ դատախազներից մեկը գտնվում է Գերմանիայում...Ռ.Էրդողանը մոռանում է,որ Գերմանիայի նման երկրները ՉԵՆ սիրում,երբ իրենց հետ խոսում են շանտաժի լեզվով...Բացի այդ,հաշվի առնելով հետախուզման մեջ գտնվող դատախազների քննած գործերը,նրանց շատ հեշտությամբ կհաջողվի ապացուցել,որ Անկարան իրենց հետապնդում է ՔԱՂԱՔԱԿԱՆ պատճառներով...


Հ.Գ.Զեքերիա Օզը և Ջալալ Կարան այն դատախազներն են,որոնք 2013 թ. դեկտեմբերի 17-ին,կոռուպցիոն սկանդալի հետքերով թույլ տվեցին ձերբակալել Ռ.Էրդողանի մոտ շրջապատի անդամներին...Կոռուպցիայի,մաքսանենգության և թմրամիջոցներ վաճառելու կասկածանքով ձերբակալվեցին Թուրքիայի ՆԳ նախկին նախարար Մ.Գյուլերի որդին՝Բարիշ Գյուլերը,Էկոնոմիկայի նախկին նախարար Զ.Չագլայաին որդին՝Սալիկ Չագլայանը,գործարարներ Մ.Դամիրը,Ա.Աղաօղլուն,Ռ.Զարաբը...


Զ.Օզը և Ջ.Կարան կասկածում էին,որ այս հանցավոր խմբավորման պարագլուխն է Ռ.Էրդողանի որդին...Սակայն դատախազներին չհաջողվեց նրան ևս ձերբակալել,չնայած մամուլում հրապարակվեցին ՀՈՐ և ՈՐԴՈՒ սկանդալային հեռախոսազրույցների ձայնագրությունները...Այդ կոռուպցիոն սկանդալը շատ ծանր հետևանքներ ունեցավ Ռ.Էրդողանի և նրա թիմի համար...


Անցյալ տարվա փետրվարին այս գործը կառչվեց և բոլոր ձերբակալվածները ազատ արձակվեցին...Սակայն հիշաչար Ռ.Էրդողանը ՉՆԵՐԵՑ դատախազների «ինքնագործնեությունը»...Շուտով նրանց մեղադրեցին Ռ.Էրդողանի նախկին հոգևոր «հոր» և գործող ԹՇՆԱՄԻ՝Ֆ.Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ և ազատեցին գործից...Թուրքիայի նախագահը փորձեց ձերբակալել վերջիններիս,սակայն նրանք շատ արագ հեռացան երկրից...Իսկ հիմա էլ այս «գյուլենիստները» կարող են "վնաս" հասցնել Անկարայի և Բեռլինի հարաբերություններին...


Գագիկ Համբարյան