ԽՍՀՄ-ում, այսպես կոչված, «օրենքով գողերն» ի հայտ են եկել 30-ական թվականներին, երբ չնչին զանցանքի համար քաղաքացիներին պատժում էին երկարաժամկետ ազատազրկմամբ: Իսկ որտեղ կան հսկայական զանգվածներ, այնտեղ անհրաժեշտ են առաջնորդներ: Այդ գործընթացը ողջունում էին և' գաղութների ղեկավարությունը, և՛ բազմամիլիոն ազատազրկվածները: Գողերին դիմում էին որպես արդար դատավորների այս կամ այն վիճելի հարցի դեպքում:

 

 

Ժամանակի հետ գողերի վարքի կանոնները ամբողջացան որպես չգրված «պատվի օրենսգիրք»: Նրանց, օրինակ, արգելվում էր ունենալ ընտանիք, երեխաներ, սեփականություն, կատարել հանցագործություններ' բռնության ուղեկցությամբ, զենք կրել, ծառայել զինված ուժերում, աշխատել և այլն (ամուսնության արգելքն այսօր հենց գողական հեղինակությունների ընդհանուր համաձայնությամբ հանված է, բայց նախկինի նման «օրենքով գողերը» չպետք է ենթարկվեն պետական օրենքներին, հարեն որևէ կուսակցության, չպետք է ապրեն ճոխության մեջ, զենք կրեն և սպանեն անձամբ, դա նրանց փոխարեն կատարում են ուրիշները):

 

 

Շարունակությունն՝ այստեղ: