«Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցով հետաքրքրվողների թիվը տարեցտարի ավելանում է:
Այդ մասին տեղեկացրել են Տիգրանակերտի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից, որի հաղորդած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Տիգրանակերտ է այցելել ավելի քան 7000 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10 տոկոսով:
Աղբյուրի հաղորդմամբ, Տիգրանակերտ են այցելում ոչ միայն զբոսաշրջիկներ՝ Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերից, այլ նաև՝ տարեցտարի աճում է օտարերկրյա այցելուների թիվը' կազմելով տարեկան ընդհանուր այցելությունների գրեթե 40 տոկոսը:
Վերջին տարիներին Տիգրանակերտի արգելոցում իրականացվող պեղումներն ու ենթակառուցվածքների բարելավումը, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմանների ստեղծումն ու տարաբնույթ հանրային միջոցառումների կազմակերպումը նպաստում են Տիգրանակերտի զբոսաշրջիկների թվի ավելացմանը :
Ներկայումս արգելոցը համարվում է Արցախի ամենաշատ թվով զբոսաշրջիկներ ունեցող վայրը:
Վրեժ Հովսեփյան