Մանր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացումը կարևոր է երկրի տնտեսական աճի կայունության համար: Այն հաղորդում է տնտեսությանը նորարարական ուղղվածություն և ճկունություն:Իհարկե զարգացման մեջ կարևոր է պետության դերը, որը պետք է հնարավորինս աջակցի ՓՄՁ-ներին:
Գիտելիքահենք տնտեսության մրցունակության հիմքում ընկած է ինովացիան: ՏՏ ոլորտի և ինովացիոն տեխնոլոգիաների զարգացումն առանձնակի կարևորություն ունեցող խնդիր է պետության համար' պայմանավորված գիտատեխնոլոգիական և ինովացիոն ներուժի նպատակային զարգացմամբ ու արդյունավետ օգտագործմամբ:

 


Ոլորտի զարգացման ճյուղերից մեկը պետության կողմից հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումն է: Ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր է կազմակերպել տարատեսակ ֆորումներ և միջոցառումներ, և դրանով իսկ հնարավորություն տալ ոլորտով հետաքրքրվող մարդկանց ավելի լավ ճանաչել այն և ինքնակրթվել:

 


Դրանցից մեկը նախատեսվում է անցկացնել մի քանի օրից:
Կառավարության կողմից հերթական անգամ կֆինանսավորվի «Միասին» երիտասարդական շարժումը, որը այս տարի կանցկացնի ճամբարային հավաք: «Ինովացիան ՓՄՁ-ում» անունը կրող ճամբարի ընթացքում կկազմակերպվեն դասախոսություններ, դասընթացներ և մի շարք կրթական ծրագրեր: Քննարկումներ կանցկացվեն առաջադեմ լուծումների վերաբերյալ, որոնց կմասնակցեն այդ թիրախային խմբի մասնագետները:

 


Այս ծրագիրը ոչ միայն հնարավորություն է տալու ներկայացնել ինովացիոն ոլորտի նրբությունները,այլ նաև հնարավորություն է տալու ներկայացնել սեփական ծրագրերը և մտքերը: Ի վերջո, երիտասարդները հնարավորություն կունենան ներգրավվել գործնական աշխատանքներին, ինչը շատ կարևոր է:

 

 

 

 

 

Վաչագան Գևորգյան