Երեկ եւ այսօր. Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցին 19-րդ դարավերջի փոստային բացիկի վրա եւ նույն եկեղեցին՝ արդեն մեր օրերում:

 


Սուրբ Սարգիս եկեղեցին այստեղ գտնվող վանք-անապատի համալիրի հետ միասին ավերվել էր 1679 թվականի մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում' եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705)։ Եկեղեցում վերակառուցման աշխատանքներ եղան նաեւ 1835-1842 թթ.։ 1970-ական թվականների առաջին կեսին Սուրբ Սարգիսը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կազմած նախագծով ենթարկվեց հիմնովին վերակառուցման:

 

 

Ռուբեն Շուխյան