Բաքվի ծանրագույն հանցագործությունների դատարանում ավարտվել է Արիֆ և Լեյլա Յունուսների դատավարությունը...Ինչպես և սպասվում էր Ի.Ալիևը ՉՆԵՐԵՑ վերջիններին նախ ՍԵՓԱԿԱՆ իր աստվածային անձի քննադատությունը,իսկ հետո էլ նրանց ՀԿ-ի համագործակցությունը հայաստանյան ԿՀ-րի հետ...Շինծու մեղադրանքներ ներկայացնելով Ի.Ալիևի վարչակարգը սպասարկող դատավոր Աֆղան Հաջիևը Լեյլա Յունուսին դատապարտեց 8,5,իսկ Արիֆ Յունուսին՝7 տարի ազատազրկման..Մեղադրյալների դատապաշտպանները այս անհիմն դատավճիռն անվանել են ՄԱՀԱՊԱՏԻԺ՝հաշվի առնելով Արիֆ և Լեյլա Յունուսների առողջական վիճակը...Սակայն ապշերոնյան սուլթանիկը հաշվի չէր առել մեկ բան...

 

Նավթի գների շեշտակի անկման հետ մեկտեղ եվրոպացիների,ամերիկացիների և այլ շահագրգիռների ԱՉՔԵՐՆ էլ ավելի ԼԱՅՆ են բացվում Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառում տեղի ունեցող ՍԱՐՍԱՓԵԼԻ խախտումների վրա...Համոզված եմ,որ եթե Ի.Ալիևը սպասում էլ էր նրանց արձագանքին,ապա հույս ուներ,որ դրանք կլինեն ինչպես միշտ լղոզված և հուսով լի,որ Ադրբեջանում "հետագայում ամեն ինչ լավ կլինի"...Սակայն ակ և կարա կոյունլուների առաջնորդը ՍԽԱԼՎԵՑ...Դատավճիռից րոպեներ անց հայտարարությամբ հանդես եկավ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը,ով ՊԱՀԱՆՋՈՒՄ է Բաքվից ներկայացնել ամուսիններին ներկայացված բոլոր մեղադրանքների ապացույցները...Թ.Յագլանդը նաև գտնում է,որ սույն գործը կարող է քննել նաև Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը...Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարությանը հաջորդեցին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի և ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նիլս Մուժնիեքսի պաշտոնական Բաքվին ՄԵՂԱԴՐՈՂ և ՔՆՆԱԴԱՏՈՂ ելույթները...

 

Հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի Եվրոպայի գործերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնը...Բաքվին քննադատում է բավական ԲԱՐՁՐ մակարդակով նույնիսկ British Petroleum-ի "հայրենիքը",ով միշտ մատների արանքով է նայել Բաքվի "չարաճճիություններին"...Քիչ առաջ էլ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին,ով ևս ԱՄՆ անունից անհանգստություն հայտնեց Արիֆ և Լեյլա Յունուսների նկատմամբ սահմանած դատավճիռի կապակցությամբ...Նա նաև խորհուրդ է տվել Բաքվին ԱՆՀԱՊԱՂ ազատ արձակել ամուսիններին՝հաշվի առնելով նրանց առողջական վիճակը...

 


Եվ սա դեռ սկիզբն է...Համոզված եմ,որ Բաքվին ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ "բանակը" մի քանի անգամ կմեծանա...
Հ.Գ.Այսպիսի արձագանքին չսպասող Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հասցնում արձագանքել Ի.Ալիևի "արդարադատությանը" քննադատողներին...Սև և սպիտակ ոչխարների ԱԳՆ մամլո խոսնակը մինչև հիմա "Ադրբեջանը դեմոկրատական երկիր է" մինի դասախոսությունն է կարդացել Դ.Լիդինգտոնին...Ազերիները չեն հասցնում իրենց ներկայացվող բոլոր մեղադրանքներին արձագանքել...
Այս "դիվանագիտական Սև շաբաթը" բավական ծանր նստեց կոյունլուների համար...Լրագրող Ռասիմ Ալիևի սպանությանը գումարվեց "Յունուսների գործը"...Սրան էլ գումարած նավթի գինն է օրեցօր նվազում՝պակասեցնելով Բաքվի կողմակիցների թիվը եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում...Բաքվին անհրաժեշտ է շտկումներ կատարել իր նավթախավիարային դիվանագիտության մեջ...Այն արդեն իրեն էլ լիովին չի արդարացնում...

 

Գագիկ Համբարյան