Այսօր կայացած կառավարության նիստում, վարչապետ Աբրահամյանն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը, Իրան-Հայաստան հարաբերություններին ու դրանց հեռանկարներին:
Միջազգային կարևոր իրադարձությանը հետևեց Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագրի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը,ինչը նշանակում է, որ շինարարական աշխատանքները ակտիվ փուլ են մտնում:

 


Հստակ է, որ Իրանի հետ համագործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում առանցքային նշանակություն ունի երկու երկրների համար, այս ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի մեծացմանը:
Հայաստանը ֆիքսեց, որ Իրանը մեր երկրի համար կարևոր և հուսալի երկիր է: Սա միանշանակ փոխադարձ է, քանի որ Իրանի համար բարդ օրերին Հայաստան հավասարակշռված դիրքորոշում էր որդեգրել՝ չվնասելով Իրանին շահերին:

 


Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը լուրջ խթան է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու և ռազմավարական խոշոր ծրագրեր իրագործելու հարցում:

 

Տիգրան Աբրահամյան