Այն' ինչ այժմ կատարվում է նավթային շուկայում, ահռելի վնասներ է պատճառելու ոչ միայն նավթ արտահանող երկրներին, այլ նաև նրանց հետ փոխկապակցված երկրներին: Տնտեսական ակտիվությունը նվազելու է, ներդրումները մի քանի անգամ պակասելու են, գործազրկության աճ է գրանցվելու և մենք ականատես ենք դառնալու նոր տնտեսական ճգնաժամի. տնտեսական ճգնաժամ, որը ավելի մեծ հետևանքներ է թողնելու տնտեսության վրա, քան' 2008թ-ի ճգնաժամը:

 

Այսօր ՀԲ-ն /Համաշխարհային Բանկ/ կանխատեսում է արել, որ 2016թ-ին brent նավթի արժեքը մեկ բարելի դիմաց կիջնի ևս 10 դոլլարով, եթե մինչև այդ Իրանի վրայից ամբողջությամբ հանեն պատժամիջոցները: Նույն ՀԲ-ի կանխատեսմամբ' Իրանը 2016թ-ին ՀՆԱ-ի 5 տոկոս աճ կունենա:

 

Չնայած նրան, որ ՕՊԵԿ-ի ղեկավար' Աբդալլա ալ-Բադրին հայտարարել է, որ նավթի գները էլ չեն ընկնի, քանի որ գնալով նավթի պահանջարկը մեծանում է, իսկ Իրանին 5-6 տարի պետք է, որ օրեկան 1,1 մլն բարելից հասնի 2.5մլն բարելի, այնուհանդերձ ՕՊԵԿ-ը չի պատրաստվում ոչ մի միջամտություն ցուցաբերել նավթի շուկայում տիրող քաոսին: Այս իրավիճակում «նավթային երկրները» լուրջ խնդիրների առջև են կանգնելու, իսկ այն երկրները, որոնց տնտեսությունը դիվերսիֆիկացված է ավելի սահուն և համեմատաբար քիչ վնասներով դուրս կգան այս ճգնաժամից: Ընդհանրապես, բոլոր կանխատեսումները բացասական են և միայն ՕՊԵԿ-ն է դրական կանխատեսումներ անում: Եթե ՕՊԵԿ-ի երկրները չկարգավորեն արտադրության քանակը և նման ձևով շարունակեն, նավթի շուկայում դքական շարժ չի լինի, քանի որ արդեն իսկ օրեկան 3մլն բարելով առաջարկը գերազանցում է պահանջարկին, իսկ եթե Իրանն էլ սկսի արտահանել, ապա օրեկան 1.1 մլն բարել կշատանա, ինչը կբերի նավթի գնի հերթական անկմանը և եթե սրան էլ գումարենք հերթական խուճապը, ապա բավականին մեծ կորուստներ կլինեն նավթային շուկայում:

 


Այս ամենը բացասական ազդեցություն կունենա ՌԴ-ի տնտեսության վրա, որտեղ անմասն չենք մնա նաև մենք: Արտահանումը, տրանսֆերտները, ներդրումները կկրճատվեն մի քանի անգամ և մեր տնտեսությունը կկանգնի լուրջ խնդրի արջև, իսկ այս ամենում ոչ թե պետք է մեղադրել ՌԴ-ին կամ Միությանը, այլ մենք պետք է մեղադրենք ինքներս մեզ, որ մինչ այսօր մենք մեր տնտեսությունը չենք դիվերսիֆիկացնում և ոչ մի քայլ չենք անում այդ ուղղությամբ: 90-ականներից հետո ոչ մի վարչապետ չկարողացավ նման ռազամավարություն մշակի և իրականացնի, ուստի այսօր ունենք այն ինչ ունենք: Այսօրվա քաղաքականությունը նույնպես չի տարբերվում նախորդներից, քանի որ դեռ չեն երևում քայլեր, որը ուղղված է տնտեսության դիվերսիֆիկացմանը: Եվ նման քաղաքականություն շարունակելու դեպքում մենք միշտ կախված ենք լինելու արտաքին գործոններից և դրանք շատ հեշտ ու շատ մեծ բացասական ազդեցություն են թողնելու մեր տնտեսության վրա: Այսինքն նման տնտեսություն ունենալով մենք աճ ենք ունենալու միայն այն ժամանակ, երբ ՌԴ-ի տնտեսությունը աճ է արձանագրելու և հակառակը:

 

Այժմ շատ կարևոր է, որ կենտրոնանանք նաև Իրանի վրա, քանի որ նույն ՀԲ-ն կանխատեսում է արել, որ 2016թ-ին Իրանի ՀՆԱ-ն 5 տոկոս աճ կարձանագրի և քանի որ մենք հանդիսանում ենք Իրանի համար վստահելի բարեկամ երկիր, ապա կարող ենք օգտվել դրանից և օգտագործենք 70 միլիոնանոց շուկան մեր արտադրանքների արտահանման համար: Շատ կարևոր է նաև, որ Իրանից ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվեն, քանի որ մոտակա տարիներին ահռելի գումարներ են մտնելու Իրան, իսկ Իրանը շահագռգռված է լինելու ներդրումներ անել նոր հետաքրքիր ծրագրերում: Պատճամիջոցները հանելուց հետո, Իրանը մոտակա 5-6 տարիների ընթացքում աճ է արձանագրելու տնտեսության մեջ, իսկ այդ զարգացումից ՀՀ-ն նույնպես կարող է օգտվել: