Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 464 948 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 462 539, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը' 2 409 մարդ: Կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 496 դրամ: Տեղեկատվությունը հրապարակվել է ազգային վիճակագրական ծառայության կողմից:
Անահիտ Գրիգորյան