Օգոստսի 5-ից Ռուսաստանի կողմից Կասպից ծովում անցկացվող Միջազգային ռազմական խաղերի շրջանակում «Կասպյան գավաթ» մրցումներում Ադրբեջանի ծովուժերը խայտառակվել և անհաջողության են մատնվել: Մրցումների շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական նավերը պետք է կատարեին մրցումների բացումը և պայմանական մենամարտի դուրս գային:

 

Սակայն, ի զարմանս բոլորին, մրցումների բացման արարողությունը տեղի է ունեցել առանց ադրբեջանական թիմի մասնակցության: Դրա պատճառն այն է եղել, որ ադրբեջանական թիմի ռազմանավն ու զենքերը մի անգամից շարքից դուրս են եկել:

 


Ռազմական մրցումների հրամանատար-դատավոր , գեներալ-մայոր Դմիտրի Գորբատենկոն լրագրողներին ասել է, որ Ադրբեջանի թիմը չի կարողացել մասնակցել «Կասպյան գավաթ»-ի բացմանը, քանի որ իրենց նավը վերջին պահին դուրս է եկել շարքից : «Ադրբեջանի անձնակազմում ամեն բան շատ վատ էր, նրանք չկարողացան կրակ բացել: Տեխնիկան և զենքերը շատ վատ վիճակում էին, և թիմն անհաջողության մատնվեց:»,-ասել է ռուս գեներալը:

 

Կիլիկիա Հայաստան