Համահայկական խաղերի ծրագրում հրաձգություն մարզաձևն առաջին անգամ ներառվել է այս տարի:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հաղորդմամբ՝ մասնակիցները 49-ն են եղել' Երևանից, Գյումրիից, Նոր Հաճնից, Նոյեմբերյանից,Աշտարակից, Վեդիից, Վանաձորից, Ստեփանակերտից, Աբովյանից, Նիկոսիաից, Լոնդոնից, Փարիզից, Թբիլիսիից, Կահիրեից, Քեսաբից, Ամերսֆորտից, Մոնրեալից և Բուենոս Այրեսից: Մրցումները կազմակերպվել է Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կողմից' նախագահ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, և տեղի է ունեցել օգոստոսի 3-7-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում:

 


Մարզիկների պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գ. Ղազարյանը, ՀՀՖ-ի նախագահ Ա. Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ ֆիզիկական պատրաստության պետ Ա. Գրիգորյանը, Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը և այլ պաշտոնատար անձինք:
Բոլոր վարժություններում հաղթանակ է տոնել Երևանի թիմը, միայն մեկ մեդալ ուղևորվել է հարևան հանրապետություն' Վրաստանի Թբլիսի քաղաքը, որը նվաճեց Լևան Արութինովը: Հայաստան, Սփյուռք և Արցախ եռամիասնության սկզբունքով սփյուռքի և Արցախի մեր հայրենակիցները ՀՀՖ-ի կողմից ստացել են Համահայկական խաղերի մասնակցության հավաստագիր, հուշանվեր և ՀՀՖ-ի կրծքանշան:

 

Բոլոր մասնակիցները, որպես հիշատակ, ստացան մրցաշարից հետաքրքիր նկարներ' իրենց մասնակցությամբ:
Գնդակային հրաձգության վարժություններում հաղթող են ճանաչվել.
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ Հրաչիկ Բաբայան,
2-րդ տեղ Սուրեն Բերյան,
3-րդ տեղ Հայկ Բաբայան,
Օդամղիչ հրացան, 10մ, 40 կրակոց, կանայք
1-ին տեղ Մարիամ Միքայելյան,
2-րդ տեղ Սվետլանա Տիգրանյան,
3-րդ տեղ Սուսաննա Հովհաննիսյան,
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ Նորայր Առաքելյան,
2-րդ տեղ Զավեն Իգիթյան,
3-րդ տեղ Լևան Արութինով,
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 40 կրակոց, կանայք
1-ին տեղ Էլմիրա Կարապետայն,
2-րդ տեղ Գոհար Դանիելյան,
3-րդ տեղ Աստղիկ Ղուկասյան:

 

Վրեժ Հովսեփյան