Վերջին վիճակագրական տվյալները փաստում են այն մասին, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ամենացածր գնաճ ունեցող երկիրն է: Դա առաջին հերթին պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արտադրության ծավալների բարձր ցուցնիշներով։ Վերջինիս աճը ընդհուպ մոտեցել է 15 տոկոսին:
Գնաճի մեղմացման վրա դրական ազդեցություն է թողել թե ներքին, և թե արտաքին շուկայի դրական միջավայրը:

 


Ւնչ վերաբերում է ԵԱՏՄ մյուս պետություններին, ապա, մասնավորապես Բելառուսում, գնաճը հասնում է 7,3 տոկոսի: Էլ ավելի մեծ է գնաճը Ռուսաստանում, որտեղ սպառողական ապրանքների գները բարձրացել են 8,5 տոկոսով։

 


Անհամեմատ ցածր գնաճ առկա է Ղազախստանում, որտեղ այն կազմել է ընդամենը 1,4 տոկոս: Նշենք, որ պաշտոնական տվյալներով, Հայաստանում, հունիսին տարեսկզբի նկատմամբ այն եղել է զրոյական:

 

 

Նարեկ Սարգսյան