Համահայկական խաղերի արցախյան ենթախմբերի մրցումներն ավարտվեցին. հետագա պայքարը կշարունակեն Ստեփանակերտի, Բուրջ Համուդի և Գյումրու թիմերը:
Ստեփանակերտում կայացած վոլեյբոլի մրցաշարում վերջին տուրի խաղում Գյումրու թիմը պարտվեց Ստեփանակերտին, բայց կշարունակի պայքարը, իսկ առաջին տեղով հետագա պայքարը շարունակելու իրավունք ստացավ Ստեփանակերտի վոլեյբոլի թիմը:

 


Ֆուտբոլի ենթախմբում վերջին տուրի կենտրոնական խաղում Արցախի թիմը ոչ-ոքի 0-0 խաղաց Բուրջ Համուդի թիմի հետ և առաջին տեղով դուրս եկավ խմբային փուլից: Լիբանանյան թիմը ևս կշարունակի պայքարը:

 


Թիմերն իրենց մրցակիցներին կիմանան օգոստոս 7-ին և օգոստոսի 8-ի մեկօրյա հանգստից հետո կշարունակեն պայքարը:

 

Վրեժ Հովսեփյան