Անշարժ կանգնել վերև եմ նայում, ուզում եմ ապրել... Վերին կապույտում հոգոցի փոխված ամպեր կան...
Ամեն արցունք բողոք չէ...
Մի թափռտեք բառերը իրար վրա, որ սփոփեք մարդուն, պողպատից սեպ չեն շինի...
ԱՍՏՎԱԾ ԻՄ ԿԱՐԿԱՌԻՐ ԱՋԴ ՀԶՈՐ, ՈՐ ԲԱՑՎՈՂ ԱՅԳԱԲԱՑՆԵՐԸ ԲԱՐԻ ԼԻՆԵՆ:
Մի կարեկցիր ինձ... Իմ հայտնությունը օդի աղմուկ չէր, ու ոչ էլ ակնարկ: Տերևները աշուն, ձմեռ, գարուն, ամառ, գետնի վրա պարում է, իսկ ես դեռ գարուն եմ աղոթում...
Հաճախ եմ թերթում խիղճս... Գիշերով արևը գլուխը կորցրել էր, դուրս էի եկել, նայում եմ խավարակալած երկնքին ու ձայնս գլուխս գցած, գլուխ էի ման գալիս... Մեկը հարցներ ու՞մ գլուխն ես ման գալիս, ես էլ պատասխանեի՝ արևի... Շատ հաճախ լինում է և այնպես, որ երբ մարդիկ իրար չեն հասկանում, իմաստնանում են... Ու"ր է գնում մարդկությունը' դեպի ինքնահաստատո"ւմ, թե" դեպի ինքնաոչնչացում:
Թե" շրջադարձ է կատարվելու: Մտածելը, հիշելը,- նկատիր, որ չեմ ասում հուսալը,- մեկ անգամ ևս ժամանակի մեջ դառնալ անսահման և անգո, մտազուրկ ու անբանական ուղեկից և կենվոր մի մարմին, որը նույնիսկ շատ տարիներ անց, տրտում և անեղծելի հավատարմությամբ, ինքնամոռաց ընկղմվել է վաղեմի խաղաղ ու գոհության հիշողությունների մեջ, որոնց բույրերն ու հնչյունների անունները, այլևս չեմ հիշում. մարմին, որ արհամարում է նույնիսկ պոկված ձեռքի կամ ոտքի ներկայությունն ու վտանգը՝ ասես մի նորահայտ , անսխալական խոստմամբ , համոզմունքի շնորհիվ:
Ապա հավատում եմ, որ ես ու դու, որքան էլ տարօրինակ թվա, այն մարդկանց ցուցակում ենք, ովքեր դատապարտված են ապրելու...
Արթուր Հայրապետյան