Առևտրի դյուրացումը և տեղական արտադրողների կապը շուկայի հետ հնարավորություն են տալիս կրճատել գյուղական աղքատությունը և խթան հանդիսանալ տնտեսական աճին: Այս ամենի մեջ կարևոր դեր է խաղում ճանապարհային ցանցը:
Ճամապարհային վատ պայմանների պատճառով գյուղական բնակավայերի առևտուրը օպտիմալ ծավալների չի հասնում: Սա թույլ չի տալիս դյուրացնել առևտուրը գյուղի հետ, բնակիչների կողմից ապրանքը ժամանակին շուկա չհասցնելու պատճառով, որի արդյունքում որոշ համայնքներում բերքի զգալի մասը փչանում է:

 


Ճանապարհների բարեկարգման համար Հայաստանը, հուլիսի 31-ին, ՀԲ-ից ստացել է 40 միլիոն դոլար: «Հայաստանի Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման» ծրագրով նախատեսված գումարներով հնարավոր կլինի ապահովել կենսական շնանակության ճանապարհներից 155 կմ հատվածի վերակառուցումը և կհանգեցնի աշխատատեղերի ստեղծմանը՝ հիմնականում գյուղական բնակչության համար:

 


Ծրագրային առաջին տարվա աշխատանքները ներառում են ճանապարհային 7 տարբեր հատվածներ 5 մարզերում, իսկ մնացած հատվածները կորոշվեն ծրագրի իրականացմանը զուգընթաց: Առաջին յոթ հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 50.5 կմ. դրանք վատ կամ շատ վատ վիճակում գտնվող ասֆալտե ճանապարհներ են, որոնցից օգտվողների ընդհանուր թիվը կազմում է 183.446 հոգի:
ՀԲ-ի կողմից տրվող ֆինանսավորումից զատ ծրագրի իրականացմանը կնպաստի նաև ՀՀ գործադիր մարմինը՝ ծրագրի մեջ ներդնելով 5 միլիոն դոլար:

 

 

 

Արմեն Վարդանյան