«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն (ինչ մնացել էր շարժումից) այսօր հայտարարել են, որ իշխանությունները «ժողովրդի գրպանից գողանալով» են սուբսիդավորում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
Նախաձեռնության անդամները նկատի ունեն այն, որ 6.93 դրամը փոխհատուցվելու է «Որոտան»-ի օտարումից առաջացած գումարներից, ինչը ևս «ժողովրդի գրպանից է»:

 


Նախաձեռնության անդամները ճիշտ են, երբ ասում են, որ ՀԷԿ-ի օտարումից առաջացած գումարները ժողովրդինն են, սակայն չեն ասում՝ եթե չսուբսիդավորել օտարված գումարներով, այդ դեպքում, որտեղի՞ց պետք է փոխհատուցել այդ գումարները:
Իհարկե շատ հնչեղ է թվում, երբ մարդիկ խոսում են պետական բյուջեի արդյունավետ ծախսման մասին, սակայն այդպես էլ չեն պատասխանում, իսկ որտեղից գումարներ գտնել այս կամ այն ուղղությամբ ներդնելու համար:

 


Պա՞րտք վերցնեն, բյուջեով նախատեսված ծրագրեր կրճատել… չէ, առավել ականջահաճո կլինի՝ «սեփական գրպաններից թող դնեն» հաճախ օգտագործվող ու ոչինչ չասող արտահայտությունը:
Այս ամենը քիչ քիչ սկսում է վերածվել զավեշտի, մոտավորապես՝ «բա ինչի գլխիդ գլխարկ չկա»-ի համատեքստում:

 

 

Հայկ Համբարձումյան