Չգիտեմ թե ինչու՞ են մարդիք պատմության դասեր վերցնում կամ դասագրքեր կարդում...Մեծամասամբ, դրանք ճշմարտություն չեն ներկայացնում, այլ հեղաթյուրված ու չափազանցված կամ կույր դատարկամտություններ են քանի որ բոլոր պատմաբաններն էլ պատմությունը գրել են պաշտպանելու սեփական թեզը, նպատակները, ֆանտազյան ու ծրագրերը....
Օրինակները շատ են ՝Ըստ թուրքական պատմության,Հայոց Ցեղասպանությունը երբեք տեղի չի ունեցել, նույնիսկ միլիոն ու կեսն էլ ֆանտազյա է, այդքան Հայեր երբեք չեն ապրել Հայոց Լեռնաշխարհում...Ըստ Ռուսների, նրանք ԱԶԱՏԱԳՐԵԼ ԵՆ ՏԱՍՆՀԻՆԳ երկրներ, հարյուրավոր ազգեր ու ցեղեր, ազատագրել են Եվրոպան բոբոներից որի հետեվանքով էլ հիմա բոլոր այդ նույն ազգերը ու երկրները ուզում են ազատագրվել հենց Ռուսաստանից...
Մնացածը բոլորս էլ գիտենք, հատկապես Հայերս էլ քիչ չենք աղավաղել սեփական պատմությունը, դարձրել նախա քիրստոնյա Հայերին բոբոներ, իսկ օտար քրիստոնյաներին,բոբոներին բոբոներից ազատագրող սուրբեր...
Ուֆ, ուղեղ լվանալը էլ ոնց՞ է լինում, եթե ոչ սուտի հեղաթյուրված պատմության գրքերը եթե չլինեին, ու սուտի ավետարանները, խուրանները ու չգիտեմ էլ հրեաների գրքերին ինչ կեղծ քարոզների գրքերի անունները ...ինքս չեմ կարդացել ու հեռու եմ կրոնի ու մնացած ֆանտազյաներից....
Վստահ եմ, ով որ կարդա այս Ազատ, Անկախ Հայաստանի քսան հինգ տարվա պետական պատմության տեսակետները, ապա այն տպավորության կլինի, որ Հայաստանը կառուցվեց ու բարգավաճեց այն աստիճան, որ ամեն մի փողոցի անկյունում, կառուցվեցին մի մի նոր եկեղեցիներ ու «տաճարներ»., սրճարաններ ու հաճույքի ու խրախճանքի սրահներ..մարդիք երջանկությունից ամեն օր եկեղեցի էին գնում ու փառք տալիս Աստծուն...
Անժելա Բարսեղյան