Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի մամլո-քարտողար Վ. Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու էրդողանը կհանդիպեն :
Հանդիպումը կկայանա աշնանը, սակայն հստակ օր և ժամ դեռ որոշված չէ :
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը դեռ չիօ հրաժարվել '' Թուրքական հոսք ''- ի կառուցման գաղափարից, և Մոսկվան պատրաստվում է շարունակել բանակցությունները :
Հանդիպման ընթացքում գլխավորապես կքննարկվի '' Թուրքական Հոսք '' գազատարի կառուցման հարցը :
Հ. Գ. Դեռ մի քանի ամիս առաջ, երբ Թուրքիայի '' գլուխն '' ավելի հանգիստ էր, և թվում էր, թե գազատարի կառուցումն անխուսափելի է, Անկարան հանկարծակի '' նվեր մատուցեց '' Մոսկվային, ընդհատելով բանակցությունները : Այդ նվերը մատուցեց իհարկե ոչ սեփական կամքով, քանի որ Թուրքիան այդ պահին ստանձնել էր ԵՄ կամակատարի դերը : Էրդողանը ձգտելով '' ինտեգրվել '' ԵՄ-ին, շտապեց ընդհատել բանակցությունները, դա ներկայացնելով որպես սեփական կամք : Հետթ, մի պահ կարծես Պուտինը հանգիստ Թողեց Էրդողանին, և հայացքը նետեց դեպի Չինաստանը և չինական տնտեսությունը :
Սկսվեց Ռուս – Չինական տնտեսական համագործակցության սկզբնական փուլը :
Այդ բոլոր ընթացքում իր անդադար և անխափան գործունեությունն էր շարունակում ԻՊ-ը, որ թվում էր, թե ոչ մի կապ չունի ԹՈՒՐՔԻԱՅԻ, Ռուսաստանի, կամ որևե այլ պետության հետ : Սակայն վերջերս, ԱՄՆ-ի զինվերական ուժերը, սպանելով ԻՊ անդամի, նրա մոտից գտել էին փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ Թուրքիայի և ԻՊ-ի միջև առևտուր է իրականացվել :
Թուրքիան հայտնվեց շատ անհարմար իրավիճակում : Որպես ելք, էրդողանը որոշեց հարվածել արդեն նախքին '' գործընկերներին '' : Սակայն սա բավական չէր : Եվ հիմա, խուճապահար Անկարան հայացքը նետեց նորից դեպի Մոսկվա :
Գազատարի կառուցման հարցն իրականում հիմա '' պաշտպանության հայցադիմում '' է Անկարայի համար, դե իսկ Պուտին Եվրոպան ներխուժելու համար, պատրաստ է ամեն ինչի : Սակայն կարծում եմ, որ Թուրքիան նման վերկագծի պատճառով շատ խիստ '' կպատժվի '' :
Սուրեն Ավդալյան