Երկրի զարգացման տեսանկյունից շատ կարևոր է ծնելիության ցուցանիշը: Բայց հաճախ այս հարցին զուգահեռ առաջանում են մի շարք սոցիալական խնդիրներ:
Եթե ավելի կոնկրետ, ապա շատ ժամանակ բախվում ենք բազմազավակ ընտանիքների բնակարանների խնդրի հետ:
Այս հարցը, սակայն, ավելի ցցուն է մարզերում:
Այսօր պարզ դարձավ, որ Շիրակի մարզ կատարած այցի շրջանականերում վարչապետն անդրադարձել է նաև այս խնդրին: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի զեկույցի ժամանակ բարձրաձայնվել է մարզի մի քանի հիմնախնդիրներ, այդ թվում նաև բազմազավակ ընտանիքների բնակարանների հարցը: Վարչապետը հաստատել է մարզպետի՝ 5-ից ավել երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին բնակարաններ հատկացնելու համար գումար փոխանցելու խնդրանքը: Այն կազմում է 61 միլիոն դրամ:
Կարծում եմ այս խնդիրը հրատապ է և դրա լուծումը զգալիորեն կբարելավի բազմազավակ ընտանիքների սոցիալական վիճակը:
Մարինա Ներսեսյան