Կառավարության վերջին նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել ՀՀ Կառավարության և Եվրոպական միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (2014-2020թթ.)» Միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը ստեղծել է 2002 թ., կառույցի հիմնական նպատակն է' ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացումը, բիզնեսի զարգացման ծառայությունների մատչելիության ապահովումն և ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովումը:

 


Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը համատեղ ծրագրեր է իրականացրել և իրականացնում ՄԱԶԾ, ՄԹ ՄԶՎ, ՃՄՀԳ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ: Այս անգամ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Եվրոպական միության հետ' Cosme ծրագրի միջոցով, որի միջին տարեկան բյուջեն կազմում է 328 մլն. եվրո, իսկ առանց ֆիանանսական գործիքների' 131 մլն. եվրո::
Այս ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան ՓՄՁ սուբյեկտներին օգտվել Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից, մասնավորապես' ծրագրին մասնակցությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակներում, դիմել ամենամյա ERASMUS երիտասարդ ձեռներեցների ծրագրին և ձեռներեցության խթանման նմանատիպ այլ ծրագրերին, իչպես նաև հնարավորություն կտա հայաստանյան այլ կազմակերպություններին և առանձին ՓՄՁ սուբյեկտներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մասնակցել ծրագրի շրջանակներում հայտարարվող բազմաթիվ բաց դրամաշնորհային մրցույթներին:
Ծրագրին մասնակցելու ՀՀ անդամավճարը կազմելու է մոտ 78 հազ. եվրո տարեկան, որի մինչև 50%-ը համաֆինանսավորվելու է ԵՄ կողմից: Ծրագիրը իր մեջ պարունակում է նաև որոշակի ռիսկեր, որոնցից ամենահատկանշականը դա ցանկացած պահի կողմերից մեկի պահանջով ծրագրի դադարեցումն է, որը սակայն ազդեցություն չի ունենալու գործողության մեջ գտնվող ծրագրերի և միջոցառումների վրա, այսինքն ցանկացած դեպքում գործողության մեջ մտած ծրագրերը հասցվելու են ավարտին:

 


ՓՄՁ ԶԱԿ ընկերության միջոցով ՀՀ-ում արդեն աջակցություն են ստացել շուրջ 1000 ընկերություն և միայն պետ.բյուջեից ուղղված աջակցության չափը 2002-2008թվ. կազմել է 1.6 մլրդ. դրամ, իսկ միայն այս ծրագրի միջոցով ՀՀ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն են ստանում մասնակցել տարեկան 131 մլն. եվրո բյուջե ունեցող ծրագրին, այսինքն դե ֆակտո սահմանափակ ֆինանսների խնդիրը վերանում է, և բոլոր արդիական ծրագրերը հնարավոր է աջակցություն ստանան: Այս ծրագրին մասնակցությունը ֆինանսական մասով շահավետ է, բայց ծրագիրը իր մեջ պարունակում է նաև խորդատվական աջակցություն'Եվրոպական բիզնես մշակույթի ներդրման միջոցով, այսինքն այդ ամենը հաշվի առնելով կարելի է վստահորեն ասել, որ ծրագրին մասնակցությունը մեծ ձեռք բերում է:

 


ՓՄՁ ոլորտին ցուցաբերվող ուշադրությունը իհարկե խրախուսելի է, քանի որ ՓՄՁ ոլորտը երկրի համար ունի շատ կարևոր սոցիալակն նշանակություն, ինչը իրա արտահայտությունն է գտնում նաև տնտեսության վրա: ՓՄՁ ոլորտի նշանակությունը երկրի համար շատ մեծ է, քանի որ կայացած ՓՄՁ ոլորտը թույլ է տալիս տնտեսությունը կառուցել ազատ, մրցակցային շուկայական մոդելով, գրեթե բացառելով որևէ արատավոր երևույթները տնտեսությունում, այսինքն կարելի է ասել, որ կայացած ՓՄՁ ոլորտը երկրի տնտեսական ողնաշարն է, և ամեն կերպով պետք է աջակցել, որպեսզի այն կայանա:

 

Արմեն Վարդանյան