ՄԱԿ-ի կանխատեսումներով, Հայաստանի բնակչությունը 2100 թվականին կնվազի շուրջ երկու անգամ ու կկազամի մոտ 1.8 միլիոն մարդ, մինչդեռ մոլորակի բնակչության թիվը կգերազանցի 11 միլիարդը...
Ասեմ, որ ՄԱԿ-ը շատ լավատեսորեն է նայում մեր ապագային, քանի որ ես չեմ զարամանա, եթե իրական պատկերը կայանա նրանում, որ մենք 2100 թվականի պլանը կատարել ենք արդեն։ Չեմ ցանկանում պատահական թվեր կրակեմ, բայց անգամ 2012- մարդահամարի տվյալներով, բնակչության թիվը մոտ 2.9 միլիոն էր ու դա պաշտոնական տվյալներով։
Եթե հաշվի առանենք, որ մեր մոտ արդեն քանի տարի է անվերադարձ արտագաղթողների ցուցանիշը կազմում է տարեկան 50.000 մարդ, ապա հաջորդ տարի անգամ այդ պոշտոնական ուռճացված թիվը կդառան 2.7 միլիոն։ Եթե գումարենք սրան, որ մերոնք մարդահամարներ անում են ընտրությունների բերան, որպեսզի մի 0.5 միլիոն էվեարկող մեռած հոգիներ նկարնե, ապա կստացվի, որ Հայաստանի իրական բնակչությունը կազմում է 2.2 միլիոնի կարգի, որից մոտ 0.5-0.7 միլիոնը տարին 9-10 ամիս գտնվում է արտասահմանում՝ արտագնա աշխատանքների։
Փաստորեն, տարվա մեծ մասը, Հայաստանում ավելի ապոկալիպտիկ պատկեր է, քան կանխատեսել է ՄԱԿ-ը մեզ համար՝ սրանից 85 տարի հետոյվա համար։ Ու սա թերևս բնականոն է, որովհետև Հայաստանի Հանարապետությունը, անկախության հռչակման պահից եղել է ոչ կենսունակ՝ երկարաժամկետ հեռանկարում։ Ձևած ու փոքրեցված այն հողակտորը, որը մնացել է մեզ մեր պատմական հայրենիքից, արդեն դարեր շարունակ էվոլյուցիա է ապրել․ տարբեր աշխարհաքաղաքական խոշոր մարմինների կազմում գոյատևելու ու սիմբոզ ստեղծելու ուղղությամբ ու շոկային թերապիայով դա ուղղել հնարավոր չէ։ Մեծ հաշվով, միակ իրոք արժևոր ու կարևոր բանը, որ տվել է մեզ անկախությունը, դա իրոք ազգային ու իրոք լավ բանական է, բայց ցավոք սրտի, այսպիսի տեմպերով, մենք արդեն ամենամոտ ապագայում պարզապես ի զորու չենք լինի բանակ ունենալ՝ զուտ մարդկային ռեսուրսների սղության պատճառով։
Մտածեք սրա մասին, պարոնայք իշխանավորներ, արտագաղթողներ ու չարտագաղթող ու խաչը քաշել շարունակող քաղաքացիներ։
Գեղամ Ասլամազյան